«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 21

Հեղինակային մանկավարժության հեղինակների հանրապետական 4-րդ հավաք

Հեղինակային մանկավարժության արդյունքներ. հավաքից հավաք

Գլխավորը` իրական հետազոտական աշխատանքի անընդհատ ընթացքն է

Ուսումնահասարակական նախագծերը որպես ուսումնառության բաղկացուցիչ

Ուսումնահասարակական նախագիծ. կենդանաբանի դպրոց

Ֆիտոդիզայնը տեխնոլոգիայի բաղկացուցիչ և մասնագիտական գործունեություն

Պարտեզ դրսում և ներսում

Միջազգային ծրագրին մասնակցությունը` որպես սովորողների զարգացման պայման

Կանաչ մոլորակ – կրթահամալիր

Մաքուր համայնք նախագիծը

Հայրենասիրությունն սկսվում է հայրենագիտությունից

Ուսումնական ճամփորդություն. գիտելիք + կարողություն + արժեքային համակարգ

Ուսումնահետազոտական ճամփորդություն - դաս

Ուսումնական ճամփորդությունները որպես ուսումնահասարակական նախագիծ

Ուսումնահասարակական աշխատանքի նախագծումն ու իրագործումը սովորողների էկոլոգիական մտածողության դաստիարակության գործում

Օտար լեզուները որպես ուսումնահետազոտական աշխատանքի միջավայր

Արդյունավետ օտար լեզու ՏՀՏ կիրառմամբ

Օտար լեզուները «Իմացումի հրճվանք» ծրագրում

1-2-րդ դասարանի օտար լեզվի ուսումնական նյութեր ՏՀՏ կիրառմամբ

Հին հեքիաթներ նոր տարազով

Թարգմանության դասը ՏՀՏ-ի միջոցով

Ինտերնետի գործածումը անգլերենի ուսուցման ժամանակ

ՏՀՏ-ների կիրառումը և աշակերտական համագործակցության մեթոդը ռուսաց լեզվի դասին

ՏՀՏ-ների կիրառումը որպես օտար լեզուների ուսուցման խթան

Խոսքի զարգացումը խոսքային միջավայրում

Ինքնակրթությունը կրթահամալիրում

Առաջադրանքների փաթեթ հատուկ կարիքով սովորողների համար

Դասավանդողի դպրոցից. հատուկ կարիքով երեխաների հետ անհատական աշխատանք

Հատուկ մանկավարժի գործունեության նկարագիրը կրթահամալիրում

Ներառական ուսուցում. ծնողի խնդիրները, լուծումներ

Ավելին քան աշխատանք

Արտակարգ ունակություն ունեցող սովորողները դասարանում. նոր խնդիրնե՞ր, թե՞ խնդիրների լուծում

Ընտրությամբ գործունեությունը որպես օժտվածության զարգացում

Դասի ընթացքում սովորողների հետ տարվող անհատական աշխատանք

Ստուգատեսները որպես օժտվածության զարգացում

Ֆիզիոթերապիան հատուկ կարիքով երեխաներին հանրակրթություն ներառելու արդյունավետ ձև

Փառատոնը ստեղծական կարողությունների զարգացման գործում

Լողուսուցումը որպես հանրակրթության բաղկացուցիչ

Ինտելեկտուալների ակումբ

Հասարակագիտության ուսուցումը ավագ դպրոցում

Ծրագրավորողի մասնագիտական պատրաստություն

Նկարչի մասնագիտական պատրաստություն

Լուսանկարչի մասնագիտական պատրաստություն

Օպերատորի մասնագիտական պատրաստություն

Արհեստավորի մասնագիտական պատրաստություն

Էլեկտրոնիկա և ծրագրավորում. հեղինակային ծրագիր

Կրթահամալիրի ավագ դպրոցները 2009-2010 ուստարում

Հրատարակչատան աշխատանքները

Գիտափորձ, իրականացում, արդյունքներ

Ծեսը հանրակրթության բաղկացուցիչ

Հեռավար ուսուցման առավելությունները, հիմնախնդիրները

Հեռավար համագործակցային ուսուցում

Ուսումնահետազոտական ճամբարը որպես հանրակրթության զարգացման լաբրատորիա

Վերապատրաստման մոդուլների ստեղծում և վերամշակում

Ուսումնական նյութեր էլեկտրոնային գրատախտակի կիրառմամբ

Բնագիտությունը «Իմացումի հրճվանք ծրագրում

Գնահատումը կրտսեր դպրոցում

Առավոտյան ժամերգությունը կրթահամալիրում

Մասնագիտական ուսուցումը կրթահամալիրում

Մանկավարժական համալրումը կրթահամալիրում

Ծնողի դերը դպրոցում,

Առաջին դասարանցու ինքնագնահատման օրագիր

ԵՍ ՔԱՂԱՔԱՑԻ ԵՄ

Ես կցանկանայի, որ հայրենասիրության դաշտից մենք տեղափոխվենք պետության քաղաքացի լինելու դաշտ: Եթե մինչ 90թ. մենք հայրենասեր էինք… ապա 90ից հետո պետության քաղաքացիները պետք է լինենք…

  ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ
                                                                           ՀՀ ցեղակրոն վարչապետ


…Ժողովրդավարություն և ազատություն բառերը շատ անգամ հասկացվում են որպես հոմանիշներ: Նմանությունն այն է, որ ժողովրդավարություն թեմայի ամենակարևոր մասերը սերտորեն կապվում են ազատության հետ: Օրինակ ժողովրդավարության ամենակարևոր բաղկացուցիչներից մեկն ազատ խոսքի իրավունքն է: Ի՞նչ է նշանակում ազատ խոսքի իրավունք: Տարբեր երկրներում կան տարբեր քաղաքական կուսակցություններ, կառույցներ, միություններ և այլն, պարզ է, որ նրանք պետք է ունենան քաղաքական տարբեր հայացքներ, և այդ հայացքների համար այդ խմբավորումները չպետք է հետապնդվեն, անգամ եթե այդ հայացքները հակաիշխանական են: Բացի դրանից, եթե կան տարբեր հայացքներ, ապա պետք է լինեն այդ հայացքները ներկայացնելու միջոցներ` թերթեր, հեռուստատեսություն և այլն: Կա ևս մի միջոց, որը շատ կարևոր է ժողովրդավար երկրում. դա հանրահավաքները, ցույցերը և երթերն են, դրանք նույնպես հայացքները և դիրքորոշումները ներկայացնելու միջոց են, և ոչ ոք իրավունք չունի արգելել դրանք: Իսկ ի՞նչ կապ ունեն օրինապահ մարմինները ժողովրդավարության հետ: Օրինապահ մարմինները, օրինակ` ոստիկանները պարտավոր են պաշտպանել քաղաքացու իրավունքները: Քաղաքացին պետք է իրեն ապահով զգա այն վայրում, որտեղ կան ոստիկաններ: Օրինախախտները պետք է պատժվեն օրենքի սահմաններում, և ոստիկանները նաև միջոց են օրինախախտներին բացահայտելու համար: Եվ ոստիկանը պարզապես պարտավոր է չկատարել այն հրամանները, որոնք խախտում են ժողովրդավարության կանոնները: Ժողովրդավարության մասն են կազմում նաև ընտրությունները, այսինքն` կառավարիչները պետք է ընտրվեն ժողովրդի կողմից և հեռացվեն ժողովրդի պահանջով: Այսպիսի կետեր շատ կան, բայց մի խոսքով կարելի է ասել, որ ժողովրդավար երկիրը կատարյալ երկիրն է: Իսկ ինչպիսին է կատարելությունը Հայաստանի Հանրապետությունում: Կա՞ արդյոք ազատ խոսք: Եթե կա, ապա ինչո՞ւ են օրինապահ մարմինները խանգարում ընդդիմության ակցիաներին, և դրա ապացույցն է 2008թ. մարտի 1-ը: Ավելին ընդդիմախոս քաղաքացիներից շատերը, որոնցից շատերը անգամ Ղարաբաղյան պատերազմի հերոսներն են, մինչև այսօր էլ փակված են բանտերում հակաիշխանական հայացքների համար: Մարտի 1-ին կատարված ոստիկանության անօրինակությունների մասին գիտեն բոլորը, և դա միայն բավական է Հայաստանի Հանրապետության իշխանություններին անժողովրդավարության մեջ մեղադրելու և օրինապահ մարմիններին ազատազրկելու համար: Հարկ եմ  համարում հիշեցնել, որ 2009թ. մարտի 1-ի հանրահավաքի թռուցիկները բաժանելու ժամանակ ոստիկանները բազմաթիվ ակտիվիստների ձեռքից անմարդկայնորեն վերցրել են թռուցիկները և նրանց տարել ոստիկանական բաժանմունքներ: Այս ամենը բավական է Հայաստանում ազատ խոսքի մասին կարծիք կազմելու համար:
 
Չնայած այս անելանելի թվացող վիճակին՝ մեկ է, հնարավոր է կատարել իշխանափոխություն և ստեղծել ժողովրդավար Հայաստան: Այդպիսի Հայաստան ստեղծելու գրավականը միացյալ հայ ժողովուրդն է: Հայ ժողովրդի մեծ մասը արդեն միացել է ժողովրդավարության համար պայքարին. դա երևում է այն քանակից, որը մենք տեսնում ենք ընդդիմության հանրահավաքների, ցույցերի և երթերի ժամանակ: Պայքար ասելով՝ պետք չէ հասկանալ պատերազմ կամ զենքի ուժով իրականացվող իրադարձություն, այն կարելի է հասկանալ որպես հակաբռնապետական քարոզ և ժողովրդավարության քարոզ, և քանի որ, ինչպես նշել եմ արդեն, ժողովրդավարությունը և ազատությունը իմաստով մոտ են կամ որպես հոմանիշներ են օգտագործվում, ապա կարելի է ասել, որ սա պայքար է հանուն ազատության և անգամ ազատագրական պայքար:  

                                                  Հերբերտ Գևորգյան
                                                       10-րդ դասարան

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.